Svetlana Sarkisyan2026-06-082026-06-082019Sarkisyan, S., "Processes of Integration in Armenian Music", "Haigazian Armenological Review", 2019, Beirut, pp. 417-431https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1336ԺԹ. դարի վերջի մշակոյթի առանձնայատկութիւններից մէկը՝ Համարկումը, դասւում է դեռեւս դարասկիզբին տարածում գտած համադրական երեւոյթների շարքին: Ի տարբերութիւն համադրութեան, համարկումը պայմանաւորուած է նոր մտածողութեան հայեցակարգի շրջանակում մշակութային ժառանգութեան առաւել բարձր մակարդակի հասնելով եւ աւանդոյթների վերաիմաստաւորմամբ: Վերջին տասնամեակների հայ երաժշտութեան մէջ համարկման գործընթացներն ի յայտ են եկել տտարբեր՝ իմաստաբանական, սեռի, ոճական եւ լեզուական օրինաչափութիւնների ոլորտներում: Հեղինակը փորձում է ուսումնասիրել այդ տարբեր ոլորտները դիմելով առաջատար հայ յօրինողների՝ Աւետ Տէրտէրեան, Էդգար Յովհաննիսեան, Մարտուն Իսրայէլեան, Լեւոն Աստուածատրեան, Աշոտ Զօհրաբեան, Էդուարդ Հայրապետեան եւ այլք: Առանձնայատուկ նշանակութիւն է դրւում այն տեսակէտին, որ համարկման գործընթացների շնորհիւ հայ յօրինողները հաստատեցին ազգային երաժշտութեան համար համակարգային մտածողութեան նոր սկզբունք: Այն որոշ չափով պայմանաւորուած էր Հին Արեւելքի արհեստավարժ ստեղծագործութեանը բնորոշ գեղարուեստական աշխարհի որոշակի բազմաչափ ընկալման հետ: Հայ յօրինողները արդի արուեստի հոգեւոր մթնոլորտը հարստացրել են միջնադարեան մշակոյթի եկեղեցական եւ աշխարհիկ խորհրդանշութեամբ:Processes of Integration in Armenian Music