Varoujan Poghosyan2026-08-282026-08-282024Poghosyan, V., "Les Massacres Armeniens de 1919", "Haigazian Armenological Review", 2024, 44/1, Beirut, pp. 325-337https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1575Հրապարակումը նուիրուած է 1919ին Օսմանեան կայսրութեան տարածքում տեղի ունեցած հայկական կոտորածներին: Թէեւ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան (1894-1922) երեք՝ համիդեան, երիտթուրքական եւ քեմալական փուլերին, նուիրուած են մեծաթիւ բազմալեզու ուսումնասիրութիւններ, այդուհանդերձ, դրանց մեծ մասն առնչւում է 1915ի Մեծ Եղեռնին: 1918ին Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքերին յաջորդած քաղաքական ուժերը շարունակել են իրականացնել իրենց նախորդների հակահայ քաղաքականութիւնը: Պատմաբանները Հայոց Ցեղասպանութեան այս փուլին նուիրուած շատ աւելի փոքրաթիւ ուսումնասիրութիւններ եւ փաստաթղթերի ժողովածուներ են տպագրել տարբեր լեզուներով: Տողերիս հեղինակը հրատարակում է եւրոպական (անգլիական, ֆրանսիական, զուիցերիական, գերմանական) եւ ամերիկեան մամուլում տպագրուած՝ 1919ին Օսմանեան կայսրութիւնում եւ արեւելեան որոշ քաղաքներում (Գահիրէ, Հալէպ եւն.) տեղի ունեցած հայկական կոտորածներին առնչուող, մամուլից քաղուած նիւթեր:Les Massacres Armeniens de 1919