Repository logo
  • English
  • Català
  • Čeština
  • Deutsch
  • Español
  • Français
  • Gàidhlig
  • Italiano
  • Latviešu
  • Magyar
  • Nederlands
  • Polski
  • Português
  • Português do Brasil
  • Suomi
  • Svenska
  • Türkçe
  • Tiếng Việt
  • Қазақ
  • বাংলা
  • हिंदी
  • Ελληνικά
  • Yкраї́нська
  • Log In
    New user? Click here to register.Have you forgotten your password?
Repository logo

Haigazian University

  • Communities & Collections
  • All of DSpace
  • English
  • Català
  • Čeština
  • Deutsch
  • Español
  • Français
  • Gàidhlig
  • Italiano
  • Latviešu
  • Magyar
  • Nederlands
  • Polski
  • Português
  • Português do Brasil
  • Suomi
  • Svenska
  • Türkçe
  • Tiếng Việt
  • Қазақ
  • বাংলা
  • हिंदी
  • Ελληνικά
  • Yкраї́нська
  • Log In
    New user? Click here to register.Have you forgotten your password?
  1. Home
  2. Browse by Author

Browsing by Author "Yvette Tajarian"

Now showing 1 - 1 of 1
Results Per Page
Sort Options
  • Loading...
    Thumbnail Image
    Item
    Antoine Sevruguin's (1851-1933) Biography: Some Clarifying Facts and Details
    (2020) Yvette Tajarian
    Սեւրուկեանների ընտանիքը պատկանում էր թեհրանահայ բարձր դասին՝ մաս կազմելով նաեւ պարսկական ազնուական վերնախաւի: Անթուան Սեւրուկինը ծնուել է 1851ին, Թեհրանում: Նա պատկանում է այն եզակի լուսանկարիչների շարքին, ովքեր ԺԹ. դարի երկրորդ կէսին Իրանի տիրակալ Նասէր էդ-Դին շահի (1848-1896) պալատ ներմուծեցին գեղարուեստական լուսանկարչութիւնը: Յետագայում Իրանին մատուցուած ծառայութիւնների համար Սեւրուկինը շահի կողմից արժանացաւ «Խան» տիտղոսի եւ պարգեւատրուեց «Շիր օ խուրշիդ» (առիւծի եւ արեւի) ադամանդակուռ շքանշանով: Անթուան Սեւրուկինին թիւրիմացաբար համարել են ռուս, վրացի, պարսիկ կամ՝ ֆրանսիացի: Մեր ուսումնասիրութիւնների, լուսանկարչի թոռան՝ Էմանուէլ Սեւրուկեանի, հետ հարցազրոյցների եւ այլ անհատական զրոյցների շնորհիւ սոյն յօդուածում բերւում են յստակ ապացոյցներ Անթուան Սեւրուկինի հայկական ծագման առնչութեամբ, ճշտւում այլ սխալներ եւս: Յետագայում Անթուանի որդին՝ Անտրէն, «եան» մասնիկի օգնութեամբ հայկականացրեց Սեւրուկին ազգանունը: Անուանի արուեստագէտ լուսանկարչի հայ լինելն անվիճելի փաստ է արդէն, եւ պատահական չէ որ նրա ժառանգութեան զգալի մասը 2014ին Էմանուէլ Սեւրուկեանի կողմից նուիրաբերուեց Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին: Անթուան Սեւրուկինի արուեստի շուրջ հետաքրքրութիւնը ոչ միայն չի մարում, այլեւ աւելի ու աւելի է նորանում: Հայ լուսանկարչի կեանքն ու գործունէութիւնը Իրանի պատմութեան ու մշակոյթի անքակտելի մասն են կազմում, ինչը վկայութիւնն է այն կարեւոր դերի, որ խաղացել են հայերը Իրանում:
Haigazian Repository
For further information, please contact: Library@haigazian.edu.lb