Armenian Participation in the Legislative elections during the Presidency of Michel Aoun (2016-)
| dc.contributor.author | Zaven Messerlian | |
| dc.date.accessioned | 2026-06-09T06:41:38Z | |
| dc.date.available | 2026-06-09T06:41:38Z | |
| dc.date.issued | 2019 | |
| dc.description.abstract | Նախքան 2018ի խորհրդարանական ընտրութիւններուն անդրադառնալը, հեղինակը տուած է ընթացքը 2009ին ընտրուած խորհրդարանին պաշտօնավարութեան երկարաձգումին եւ 2013 ու 2014ին ծրագրուած ընտրութիւններուն, որոնք չկայացան: Իվերջոյ նախագահ Միշէլ Աունի ընտրութենէն ետք, գրեթէ մետասաներորդ ժամուն, համեմատական դրութեամբ եւ մէկ թեկնածուի քուէարկութեան դրութեամբ ընտրական նոր օրէնքի մը շուրջ համաձայնութիւն գոյացաւ: Ընտրական նոր օրէնքը արգելք եղաւ հայկական միասնական ցանկի մը Պէյրութի մէջ: ՀՅԴ եւ ՍԴՀԿ գործակցեցան Պէյրութի Ազատ Հոսանք-Մուսթաքպալ ցանկին հետ: ՌԱԿ գործակցեցաւ Լիբանանեան Ուժերու հետ Պէյրութի եւ Մեթնի մէջ: Իսկ ՀՅԴ Մեթնի մէջ գործակցեցաւ Ազատ Հոսանք եւ Ղովմի Կուսակցութեան Դաշինքին հետ: Ընտրական նոր օրէնքին բերումով անհատ թեկնածուներ տեղ գտան քաղաքացիական ընկերութեան եւ Զահլէի մէջ հակընդդէմ ցանկերու վրայ: Ընտրութեանց արդիւնքն այն եղաւ, որ ՀՅԴ ունեցաւ երեք երեսփոխաններ (Յակոբ Բագրատունի, Յակոբ Թերզեան եւ Ալեքսանդր Մաթոսեան) եւ վերակազմեց Հայկական Պլոքը, գործակցելով Ազատ Հոսանքին կազմած «Հզօր Լիբանան» խումբին հետ: Հայկական աւանդական միւս երկու կուսակցութիւնները աթոռ չունեցան: Երեք անհատական թեկնածուներ՝ Ժան Թալուզեան (որ ստացաւ ՀԲԸՄ-ՀԵԸի նեցուկը), Փոլա Եագուպեան եւ Էտի Տեմիրճեան ընտրուեցան: Նախորդ ընտրութիւններուն նման, միթինկներ եղան, բայց բուռն վէճեր ու կծու ընտրապայքար չմղուեցաւ: Ընտրութիւններէն ետք կառավարութեան կազմութիւնը ձգձգուեցաւ: Նոր կառավարութեան մէջ մտան Աւետիս Կիտանեան (Դաշնակ) եւ Րիշար Գույումճեան (Լիբանանեան Ուժեր): ՌԱԿ այս վերջինին դահլիճ ընդգրկուիլը նկատեց Լիբանանեան Ուժերու հետ իր համաձայնութեան դափնեպսակը: | |
| dc.identifier.citation | Messerlian, Z., "Armenian Participation in the Legislative Elections during the Presidency of Michel Aoun (2016-)", "Haigazian Armenological Review", 2019, Beirut, pp. 647-684 | |
| dc.identifier.uri | https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1349 | |
| dc.title | Armenian Participation in the Legislative elections during the Presidency of Michel Aoun (2016-) |
Files
Original bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- Zaven Messerlian, Armenian Participation in the Legislative Elections During the Presidency of Michel Aoun (2016-).pdf
- Size:
- 62.93 MB
- Format:
- Adobe Portable Document Format
License bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- license.txt
- Size:
- 1.71 KB
- Format:
- Item-specific license agreed to upon submission
- Description: