The Armenian Participation in the Lebanese Legislative Elections of 2022 During the Presidency of Michel Aoun (2016-2022) (Part II)
| dc.contributor.author | Zaven Messerlian | |
| dc.date.accessioned | 2026-08-28T12:17:51Z | |
| dc.date.available | 2026-08-28T12:17:51Z | |
| dc.date.issued | 2024 | |
| dc.description.abstract | Հեղինակը Հայկազեան հայագիտական հանեդէսի 39րդ հատորին մէջ անդրադարձած էր նախագահ Միշէլ Աունի նախագահութեան շրջանի 2018ի ընտրութիւններուն, իսկ այս գրութեան մէջ՝ 2022ի խորհրդարանական ընտրութիւններուն: Հեղինակը նախ նկարագրէ նախագահ Միշէլ Աունի վարչակարգին դիմագրաւած կառավարական եւ տնտեսական տագնապները եւ յատկապէս 17 Հոկտեմբեր 2019ի շարժումը, Պէյրութի նաւահանգիստի 4 Օգոստոս 2020ի պայթումը եւ անոնց յառաջացուցած հետեւանքներն ու մէջտեղ եկած բարեկարգչական շարժումը: Այսպիսի նախադրեալներով կայացան 15 Մայիս 2022ի երեսփոխանական ընտրութիւնները, գործող համեմատական օրէնքին վրայ: Լիբանահայութիւնը եւս իր յատուկ պայմանները ունէր, որոնց կ'անդրադառնայ հեղինակը, ապա կը ներկայացնէ թեկնածութիւններու յառաջադրանքը, ցանկերու կազմութիւնն ու ընտրապայքարը: ՀՅԴ ներկայացուց հինգ թեկնածուներ, 3ը՝ Պէյրութի մէջ, մէկական՝ Մեթնի եւ Զահլէի մէջ, յուսալով որ ասոնցմէ 4ը կ'ընտրուին: Մեթնի մէջ Ան ցանկ կազմեց Մըր ընտանիքին հետ, Պէյրութի մէջ՝ Ազատական հոսաքին հետ, իսկ Պեքայի մէջ՝ այս վերջիններուն եւ Հըզպալլայի հետ: ՀՅԴ յաջողեցաւ 3 երեսփոխան ունենալ, սակայն, ասոնցմէ մին՝ Ճորճ Պուճիքեան, դուրս դրուեցաւ Հայկական երեսփոխանական պլոքէն: ՍԴՀԿն ունեցաւ սեփական թեկնածու եւ Պէյրութի մէջ զինակցեցաւ Լիբանանեան ուժերուն հետ: Վերջինս պնդեց Ժիհատ Բագրատունին նոյն ցանկին վրայ պահել ու վերջինս ընտրուեցաւ, ստանալով նաեւ 208 հայկական քուէներ: Պառակտուած էր ՌԱԿը: Զարթօնք զօրակցեցաւ երեք թեկնածուներու, որոնցմէ Փոլա Եագուպեան, իր անհատական ջանքերով յաջողեցաւ ընտրուիլ: Իսկ «ՌԱԿի Շրջանային վարչութիւն» անունով գործողները հայ կուսակցութիւններուն զօրակցեցան: ՀԲԸՄի Լիբանանի շրջանակը զօրակցեցաւ Ժան Թալուզեանին, որ յաջողեցաւ 779 հայկական քուէներու կողքին մեծ թիւով քուէներ ապահովել սիւննի համայնքէն եւ երեսփոխան ընտրուիլ: | |
| dc.identifier.citation | Messerlian, Z., "The Armenian Participation in the Lebanese Legislative Elections of 2022 During the Presidency of Michel Aoun (2016-2022) (Part II)", "Haigazian Armenological Review", 2024, 44/1, Beirut, pp. 121-157 | |
| dc.identifier.uri | https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1565 | |
| dc.title | The Armenian Participation in the Lebanese Legislative Elections of 2022 During the Presidency of Michel Aoun (2016-2022) (Part II) |
Files
Original bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- Zaven Messerlian, "The Armenian Participation...".pdf
- Size:
- 5.36 MB
- Format:
- Adobe Portable Document Format
License bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- license.txt
- Size:
- 1.71 KB
- Format:
- Item-specific license agreed to upon submission
- Description: