A Literary Gallery of Armenian Great Men
| dc.contributor.author | Ingrid Semaan Leyer | |
| dc.date.accessioned | 2025-10-17T06:51:48Z | |
| dc.date.available | 2025-10-17T06:51:48Z | |
| dc.date.issued | 1999 | |
| dc.description.abstract | Ուսումնասիրութիւնը կը ձգտի գրական շրջագայութիւն մը կատարել Արեւմտեան Եւրոպայի գրական անդաստաններու մէջ ու վեր հանել հոն կերպարուած Հայը: Գրական այս դեգերումը կը սկսի ԺԵ. դարու հեղինակ Եոհաննէս Շիլթպերկէրի ստեղծագործութենէն, հասնելու Համար Քորնէյի (1641), Անտրէաս Կրիֆիուսի (1650), Էտուըրտ Կիպընի (1776), Շիլլէրի (1786-1798), Կոտֆրի Թոմըս Վինյըի (1843), Կիւսթաւ Ֆլոպէրի (1851), Ա. Փեթընի (1870), Ֆելիքս Տանի (1876), Կորէ Վիտալի (1964), Կերհարտ Քեփնէրի (1985), Ամին Մաալուֆի (1988) Ժան Գրիսթոֆ Րուֆէնի (1998)… գրական տարեր սեռելու ստեղծագործութեանց՝ պատմուածք, թատրերգութիւն, վէպ ու պատմավէպ: Սկզբնական շրջանին, Արեւմուտքին համար Հայաստանն ու հայերը կը ներկայացուին իբրեւ քրիստոնեայ ժողովուրդ մը՝ հերոսներու, Հաւատացեալներու եւ նահատակներու, որոնք «դուրսը, անդի՛ն են... ուրի'շ են իրենց շրջապատէն… եւ ուրիշ են նաեւ Եւրոպայէն»: Տակաւ սակայն, այս պատկերը կը վերափոխուի, կը մթագնի՝ մինչեւ իսկ ընդգրկելով մաֆիաներու կերպարի տարբերակներ: Արեւմուտքի այս հեղինակները, չեն անդրադառնար միայն Հայաստանի պատմական ու մշակութային դէմքերուն ու դէպքերուն՝ Տրդատ արքայ հայոց, Լեւոն թագաւոր Կիլիկիոյ, Իսրայէլ Օրի, Խաչատուր Աբովեան..., այլեւ կը ներկայացնեն Բիւզանդիոնի նշանաւոր զօրավար Ներսէսը, Բիւզանդիոնի Լեւոն Ե. հայազգի կայսրը, Մուհամմէտ Ալիի խորհրդական Պօղոս պէյը, Լիբանանի առաջին մութասարրիֆ Տաուտւտ փաշան, Եգիպտոսի վարչապետ Նուպար փաշան, ինչպէս նաեւ՝ պարզ, չարքային հայեր: | |
| dc.identifier.citation | Semaan, I., L., "A Literary Gallery of Armenian Great Men", "Haigazian Armenological Review", 1999, Beirut, pp. 303-343 | |
| dc.identifier.uri | https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/823 | |
| dc.title | A Literary Gallery of Armenian Great Men |
Files
Original bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- Ingrid Leyer Semaan, "A Literary Gallery of Armenian Great Men".pdf
- Size:
- 38.27 MB
- Format:
- Adobe Portable Document Format
License bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- license.txt
- Size:
- 1.71 KB
- Format:
- Item-specific license agreed to upon submission
- Description: