Armenia's Gender Policies: Evolution and Prospects
Loading...
Date
2018
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Abstract
Հայաստանի Հանրապետութիւնը սկսեց ուշադրութիւն դարձնել սեռութային հարցերին 1990ականների կէսերից, երբ եւրոպական համարկումը եւ ԵՄի հետ ՀՀն մշակեց եւ իրականացրեց գործողութիւնների ազգային երկու ծրագրեր՝ կանանց կարգավիճակը բարելաւելու եւ հասարակութեան մէջ նրանց դերը բարձրացնելու: 2010-13՝ մշակուել եւ ընդունուել են «ՀՀ Գենդերային Քաղաքականութեան Պետական Հայեցակարգը», «Կանանց եւ Տղամարդկանց Հաւասար Իրաւունքների Եւ Հաւասար Հնարաւորութիւնների Ապահովման Մասին» ՀՀ օրէնքը, «Գենդերային Քաղաքականութեան 2011-2015 թթ« Ռազմավարական Ծրագիրը» եւ «Ընդդէմ Գենդերային Բռնութեան 2011-2015 թթ. Ազգային Ծրագիրը»: Հայեցակարգը առաջին համապարփակ փաստաթուղթն է, որը համակարգուած ձեւով շարադրում է սեռութային քաղաքականութեան հիմնական սկզբունքները, նպատակներն ու խնդիրները, իրականացման ռազմավարութիւնն ու գործիքակազմը:
2017 Դեկտեմբերին ընդունուել է «Ընտանիքում Բռնութեան Կանխարգելման, Ընտանիքում Բռնութեան Ենթարկուած Անձանց Պաշտպանութեան եւ Ընտանիքում Համերաշխութեան Վերականգնման Մասին» ՀՀ օրէնքը, 2018 Յունուարին՝ «Կանանց Նկատմամբ Բռնութեան եւ Ընտանեկան Բռնութեան Կանխարգելման Եւ Դրանց Դէմ Պայքարի Մասին» ԵԽ Ուխտը:
Չնայած դրական փոփոխութիւններին, ՀՀում դեռեւս չեն վերացել սեռութային անհաւասարութիւնը, անարդարութիւնը եւ խտրականութիւնը: Ներկայումս, երբ մշակւում է նոր ազգային ռազմավարական փաստաթուղթը, անհրաժեշտ է աւելացնել.- կանանց ներկայացուածութիւնը իշխանութեան մէջ, ապահովել կանանց տնտեսական հզօրացումը, աւելի արդիւնաւէտ պայքարել սեռութային կարծրատիպերի դէմ, ապահովել կրթական չափանիշերի, ծրագրերի եւ դասագրքերի սեռութային զգայունութիւնը եւ ներդրել սեռութային կրթութիւնը, աւելի արդիւնաւէտ պայքարել սեռութային բռնութեան դէմ, մշակել եւ վարել պտղի սեռով պայմանաւորուած յղիութեան ընդհատման դէմ պայքարի արդիւնաւէտ ռազմավարութիւն:
Description
Keywords
Citation
Osipov, V., "Armenia's Gender Policies: Evolution and Prospects", "Haigazian Armenological Review", 2018, Beirut, pp. 15-36