Is "Googling" a technique? What the Internet Can Tell us about the Non-governmental Sector in Armenia

Abstract
Հետազօտութիւնը ներկայացնում է Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) հասարակական կազմակերպութիւնների (ՀԿ) առցանց տեսանելիութեան գնահատման տեխնիկան: ՀՀում գրանցուած ՀԿերի ամբողջական անուանացանկը հանդիսանում է ուսումնասիրութեան հիմնական ընտրանքի շրջանակը: Այս տեխնիկան կիրառուել է հայաստանեան ՀԿ կալուածի աւելի լայն՝ հայ քաղաքացիական հասարակութեան առնչուող ուսումնասիրութեան շրջանակում: Հաշուի առնելով տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպէս նաեւ համացանցի լայն առկայութիւնը, աշխատանքը վարկած է առաջ քաշում, որ գործող ՀԿերը պէտք է առնուազն որոշ չափով տեսանելի լինեն առցանց ճանաչողական Googlingի կիրառման միջոցով: ՀՀում գրանցուած 3,552 ՀԿերի անուանացանկը ենթարկուել է համացանցում կազմակերպութիւնների տեսանելիութեան փորձարկման: Ընտրուած տեխնիկան հանդիսանում է նորարարական մօտեցում, որի նպատակն է բացայայտել ՀԿերի առցանց ներկայութինը որպէս կազմակերպութիւնների գործունութեան չափման միջոց: Սոյն ուսումնասիրութիւնը ներկայացնում է նշուած տեխնիկայի կիրառման մանրամասն քննարկումը, ինչպէս նաեւ անհրաժեշտ տեղեկութիւններ է տրամադրում հայաստանեան ՀԿ կալուածի եղաշրջումի եւ երկրում քաղաքացիական հասարակութեան զարգացման մասին: Ուսումնասիրութիւնը եզրակացնում է, որ «առցանց» տեսանելի» ՀԿերի քանակը գրեթէ համապատասխանում է ՀՀում եռանդուն գործող ՀԿերի քանակին, դրանով իսկ կարեւորելով այս տեխնիկայի կիրառման ներուժը՝ որպէս արժէքաւոր հետազօտական միջոց:
Description
Keywords
Citation
Paturyan, Y., Gevorgyan, V., Matevosyan, M., "Is "Googling" a technique? What the Internet Can Tell us about the Non-governmental Sector in Armenia", "Haigazian Armenological Review", 2014, Beirut, pp. 257-267
DOI
Collections