Processes of Integration in Armenian Music

Loading...
Thumbnail Image
Date
2019
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Abstract
ԺԹ. դարի վերջի մշակոյթի առանձնայատկութիւններից մէկը՝ Համարկումը, դասւում է դեռեւս դարասկիզբին տարածում գտած համադրական երեւոյթների շարքին: Ի տարբերութիւն համադրութեան, համարկումը պայմանաւորուած է նոր մտածողութեան հայեցակարգի շրջանակում մշակութային ժառանգութեան առաւել բարձր մակարդակի հասնելով եւ աւանդոյթների վերաիմաստաւորմամբ: Վերջին տասնամեակների հայ երաժշտութեան մէջ համարկման գործընթացներն ի յայտ են եկել տտարբեր՝ իմաստաբանական, սեռի, ոճական եւ լեզուական օրինաչափութիւնների ոլորտներում: Հեղինակը փորձում է ուսումնասիրել այդ տարբեր ոլորտները դիմելով առաջատար հայ յօրինողների՝ Աւետ Տէրտէրեան, Էդգար Յովհաննիսեան, Մարտուն Իսրայէլեան, Լեւոն Աստուածատրեան, Աշոտ Զօհրաբեան, Էդուարդ Հայրապետեան եւ այլք: Առանձնայատուկ նշանակութիւն է դրւում այն տեսակէտին, որ համարկման գործընթացների շնորհիւ հայ յօրինողները հաստատեցին ազգային երաժշտութեան համար համակարգային մտածողութեան նոր սկզբունք: Այն որոշ չափով պայմանաւորուած էր Հին Արեւելքի արհեստավարժ ստեղծագործութեանը բնորոշ գեղարուեստական աշխարհի որոշակի բազմաչափ ընկալման հետ: Հայ յօրինողները արդի արուեստի հոգեւոր մթնոլորտը հարստացրել են միջնադարեան մշակոյթի եկեղեցական եւ աշխարհիկ խորհրդանշութեամբ:
Description
Keywords
Citation
Sarkisyan, S., "Processes of Integration in Armenian Music", "Haigazian Armenological Review", 2019, Beirut, pp. 417-431
DOI
Collections