Archbishop Vardan Hunanean's Two Unpublished Letters of 1687 to the Holy See on the Armenians in Transylvania
| dc.contributor.author | Kornél Nagy | |
| dc.date.accessioned | 2026-01-22T07:48:47Z | |
| dc.date.available | 2026-01-22T07:48:47Z | |
| dc.date.issued | 2012 | |
| dc.description.abstract | Թրանսիլվանիոյ հայոց եկեղեցական պատմութիւնը քիչ ուսումնասիրուած նիւթ է հայ եկեղեցական պատմագրութեան մէջ: Թրանսիլվանիոյ հայերը փախած էին Մոլտաւիայէն ու Լեհաստանէն՝ 1668-1672ին, իրենց առաջնորդ Մինաս Եպս. Թոխաթեցիի առաջնորդութեամբ, քանի որ հակադրուեր էին իշխան Կէորկէ Տուքայի հարկային օրէնքներուն: Գաղթական այս հայերը հաստատուեցան Թրանսիլվանիա, քանի որ քաջատեղեակ էին տեղի կրօնական հանդուրժողութենէն: Սակայն, Հռոմի Ուրպանեան Ուսումնարանի շրջանաւարտ Օքսենտիոս Վիրզիրեսքօն, որ միսիոնարական գործ կ կատարէր Թրանսիլվանիոյ ոչ-կաթոլիկ հայոց մէջ 1685էն ի վեր, եւ օգնականն էր Լեմպերկի դաւանափոխ առաջնորդ Նիկոլ Թորոսիչի, ջանաց համոզել Մինաս եպիսկոպոսը որ կաթոլիկ դաւանանք ընդունի: Թէեւ Վիրզիրեսքօ չյաջողեցաւ տարհամոզել զինք, բայց կրցաւ անոր ընկերակցութեամբ մեկնիլ Լեմպերկ՝ հանդիպելու Կարտինալ Օփիզիօ Փալլաւիչինիի, որ Լեմպերկի Հայոց Առաջնորդ Արքեպիսկոպոսն էր: Իսկ Թրանսիլվանիոյ հայերը ենթակայ էին Լեմպերկի առաջնորդարանին, որ Նիկոլ Թորոսիչ եպիսկոպոսի գլխաւորութեամբ ընդունած էր կաթոլիկ դաւանանքը, թէեւ Թրանսիլվանիոյ հայերը հակադրուած կը մնային կաթոլիկութեան: Հանդիպումէն ետք Մինաս եպիկոպոս Թրանսիլվանիա վերադարձի ճամբուն վրայ վախճանեցաւ: Յօդուածին մէջ, Նատի կը ներկայացնէ երկու փաստաթուղթեր, որոնցմով կասկածի տակ կ'առնէ Վիրզիրեսքոյի հաւաստիքը, թէ Մինաս եպիսկոպոս Թոխաթեցի ընդունած է կաթոլիկ դաւանանքը: Նատի կը պատճառաբանէ, որ Վիրզիրեսքօ կը ճգնէր դաւանափոխ ընել Թրանսիլվանիոյ հայերը՝ իբրեւ միսիոնար: Եւ քանի որ Թոխաթեցի վախճանած էր առանց այդ մասին որեւէ խօսք ըսելու իր հօտին, ապա Նատի կ'առարկէ որ Վիրզիրեսքօ անճիշդ տեղեկութիւն տարածած է այդ մասին, որ մինչեւ այսօր իբրեւ ճշմարտութիւն ընդունած է պատմագրութեան մէջ: Նատի քննարկելով վերոյիշեալ փաստաթուղթերը կ'առարկէ որ անոնք չեն խօսիր Մինաս եպիսկոպոս Թոխաթեցիի դաւանափոխութեան մասին, հակառակ որ Հռոմ ուղղուած տեղեկագրեր էին անոնք: Ուստի, Նատի կը հետեւցնէ որ դաւանափոխութեան լուրը յերիւրանք մըն էր Վիրզիրեսքոյի կողմէ: | |
| dc.identifier.citation | Nagy, K., "Archbishop Vardan Hunanean's Two Unpublished Letters of 1687 to the Holy See on the Armenians in Transylvania", "Haigazian Armenological Review", 2012, Beirut, pp. 309-320 | |
| dc.identifier.uri | https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1086 | |
| dc.title | Archbishop Vardan Hunanean's Two Unpublished Letters of 1687 to the Holy See on the Armenians in Transylvania |
Files
Original bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- Kornél Nagy, Archbishop Vardan Hunanean's Two Unpublished Letters of 1687 to the Holy See on the Armenians in Transylvania.pdf
- Size:
- 180.46 KB
- Format:
- Adobe Portable Document Format
License bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- license.txt
- Size:
- 1.71 KB
- Format:
- Item-specific license agreed to upon submission
- Description: