John Updike (1932-2009) and the Armenians
Loading...
Date
2022
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Abstract
1964ին ամերիկացի հռչակաւոր գրող Ճոն Հոյըր Ափտայքը ԱՄՆ պետքարուղարութեան կողմից ուղեւորուել Խորհրդային Միութիւն: Քիեւում նա այցելել է Սերգէյ Փարաճանովին, որին նուիրել է իր ընծայագրուած գծանկար ինքնադիմանկարը: Յետագայում Փարաճանովն այդ նամակը դարձրել է քոլաժ: Նոյն ուղեւորութեամբ Ափտայքն այցելել է Հայաստան, եղել Մարտիրոս Սարեանի արուեստանոցում, նամակով իր հիացմունքն է յայտնել նկարչի արուեստի հանդէպ: Հաղորդման մէջ առաջին անգամ հրապարակւում է այդ նամակը: Ափտայքը գրել է «Երեւան» բանաստեղծութիւնը, որը թարգմանաբար հրատարակուել է արեւմտահայերէն եւ արեւելահայերէն: Բանաստեղծութեան կտրօնի պատճէնն ուղարկել ենք Ափտայքին եւ այն ետ ստացել՝ իր շնորհակալական ընծայագրով, որ առաջին անգամ հրապարակւում է սոյն հաղորդման մէջ: Վերջին մասում իմի են բերուած Ափտայքի գրական գործերում առկայ հայերին եւ հայութեանն առնչուող այլեւայլ թռուցիկ յիշատակումներ: Հաղորդումն համատեղում է Ափտայքի առնչութիւնները հայութեան հետ:
Description
Keywords
Citation
Bakhchinyan, A., "John Updike (1932-2009) and the Armenians", "Haigazian Armenological Review", 2022, 42/2, Beirut, pp. 569-574