Antoine Sevruguin's (1851-1933) Biography: Some Clarifying Facts and Details

dc.contributor.authorYvette Tajarian
dc.date.accessioned2026-06-10T07:25:35Z
dc.date.available2026-06-10T07:25:35Z
dc.date.issued2020
dc.description.abstractՍեւրուկեանների ընտանիքը պատկանում էր թեհրանահայ բարձր դասին՝ մաս կազմելով նաեւ պարսկական ազնուական վերնախաւի: Անթուան Սեւրուկինը ծնուել է 1851ին, Թեհրանում: Նա պատկանում է այն եզակի լուսանկարիչների շարքին, ովքեր ԺԹ. դարի երկրորդ կէսին Իրանի տիրակալ Նասէր էդ-Դին շահի (1848-1896) պալատ ներմուծեցին գեղարուեստական լուսանկարչութիւնը: Յետագայում Իրանին մատուցուած ծառայութիւնների համար Սեւրուկինը շահի կողմից արժանացաւ «Խան» տիտղոսի եւ պարգեւատրուեց «Շիր օ խուրշիդ» (առիւծի եւ արեւի) ադամանդակուռ շքանշանով: Անթուան Սեւրուկինին թիւրիմացաբար համարել են ռուս, վրացի, պարսիկ կամ՝ ֆրանսիացի: Մեր ուսումնասիրութիւնների, լուսանկարչի թոռան՝ Էմանուէլ Սեւրուկեանի, հետ հարցազրոյցների եւ այլ անհատական զրոյցների շնորհիւ սոյն յօդուածում բերւում են յստակ ապացոյցներ Անթուան Սեւրուկինի հայկական ծագման առնչութեամբ, ճշտւում այլ սխալներ եւս: Յետագայում Անթուանի որդին՝ Անտրէն, «եան» մասնիկի օգնութեամբ հայկականացրեց Սեւրուկին ազգանունը: Անուանի արուեստագէտ լուսանկարչի հայ լինելն անվիճելի փաստ է արդէն, եւ պատահական չէ որ նրա ժառանգութեան զգալի մասը 2014ին Էմանուէլ Սեւրուկեանի կողմից նուիրաբերուեց Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանին: Անթուան Սեւրուկինի արուեստի շուրջ հետաքրքրութիւնը ոչ միայն չի մարում, այլեւ աւելի ու աւելի է նորանում: Հայ լուսանկարչի կեանքն ու գործունէութիւնը Իրանի պատմութեան ու մշակոյթի անքակտելի մասն են կազմում, ինչը վկայութիւնն է այն կարեւոր դերի, որ խաղացել են հայերը Իրանում:
dc.identifier.citationTajarian, Y., "Antoine Sevruguin's (1851-1933) Biography: Some Clarifying Facts and Details", "Haigazian Armenological Review", 2020, Beirut, pp. 417-426
dc.identifier.urihttps://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1389
dc.titleAntoine Sevruguin's (1851-1933) Biography: Some Clarifying Facts and Details
Files
Original bundle
Now showing 1 - 1 of 1
No Thumbnail Available
Name:
Tajarian Yvette, Antoine Sevruguin's (1851-1933) Biography Some Clarifying Facts and Details.pdf
Size:
1.47 MB
Format:
Adobe Portable Document Format
License bundle
Now showing 1 - 1 of 1
No Thumbnail Available
Name:
license.txt
Size:
1.71 KB
Format:
Item-specific license agreed to upon submission
Description:
Collections