The Protestant Schools in Musa Dagh During the 1920s-1930s
| dc.contributor.author | Vahram L. Shemmassian | |
| dc.date.accessioned | 2026-08-31T06:45:08Z | |
| dc.date.available | 2026-08-31T06:45:08Z | |
| dc.date.issued | 2024 | |
| dc.description.abstract | Հայ աւետարանականները առաջինն էին որ դպրոցներ բացին Մուսա Տաղի մէջ, 19րդ գարու կէսէն ետք: Ընդհանրապէս երկսեռ այս հաստատութիւններու աշակերտութեան մէկ երրորդը կը կազմէր իգական սեռը: Ա. համաշխարհային պատերազմին, շուրջ 4200 մուսատաղցիներ Ցեղասպանութեան դիմադրելէ ետք փրկուեցան ֆրանսական ռազմանաւերու միջոցով եւ փոխադրուեցան Եգիպտոս, ուր չորս տարի (1915-19) բնակեցան Փոր Սայիտի գաղթակայանին մէջ: Այնտեղ կատարուած կարգադրութիւններէն էր Սիսուան վարժարանին հաստատումը' փոքրերուն համար, առանց յարանուանական խտրութեան: 1919ին գաղթականները վերադարձան ծննդավայր, ուր ապրեցան քսան տարի՝ մինչեւ 1939: Աւետարանականները, միւս վերադարձողներուն նման, վերականգնեցին իրենց կրօնական եւ կրթական կեանքը՝ Պիթիասի եւ Եողուն Օլուքի մէջ: Վարժարանները, որոնք հիմնականին մէջ մանկապարտէզ-նախակրթարան էին, մնացին փոքր եւ համեստ միջոցներով: Ուսուցիչները կը պաշտօնակոչուէին դուրսէն, գլխաւորաբար Հալէպէն: Նկատի առնելով Մուսա Տաղի տնտեսական խեղճութիւնը, դպրոցի հոգաբարձութիւնները չէին կրնար հաւասարակշռել ամավարկը եւ մեծապէս կը յենէին Հալէպէն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Դահիրէի կեդրոնատեղիէն գալիք նիւթական օժանդակութեան: Հակառակ դժուարութիւններուն եւ թերացումներուն, ձգտում ունեցող շարք մը շրջանաւարտներ, մասնաւորաբար Պիթիասէն, շարունակեցին իրենց ուսումը Նի- կոսիոյ Մելգոնեան կրթական հաստատութեան եւ Ալեփփօ քոլէճի մէջ, հասնելով ասպարէզային բարձր դիրքերու: Մուսա Տաղի վերջին տարին ճակատագրական եղաւ, երբ տնտեսական եւ քաղաքական վիճակը վատթարացաւ: Թուրք քննիչներ այցելեցին դպրոցները, քննելու թրքերէնի դասաւանդման վիճակը: Մինչ թրքական իշխանութիւնը հաստատուն փաստ մը դարձաւ, Մուսա Տաղի հայերը ձգեցին տարածքը եւ հաստատուեցան Այնճարի մէջ, Լիբանան, ուր վերականգնեցին իրենց փշրուած կեանքերը, նաեւ՝ կրթականը: Ուսումնասիրութիւնը հիմնուած է արխիւային նիւթերու եւ առաջնային աղբիւրներու (նամակներ եւ յուշեր) վրայ: | |
| dc.identifier.citation | Shemmassian, V., L., "The Protestant Schools in Musa Dagh During the 1920s-1930s", "Haigazian Armenological Review", 2024, 44/2, Beirut, pp. 253-280 | |
| dc.identifier.doi | https://doi.org/10.62811/har.artc.vls.2024.2 | |
| dc.identifier.uri | https://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/1590 | |
| dc.title | The Protestant Schools in Musa Dagh During the 1920s-1930s | |
| dc.type | Animation |
Files
Original bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- Vahram L. Shemmassian, "The Protestant...".pdf
- Size:
- 1.23 MB
- Format:
- Adobe Portable Document Format
License bundle
1 - 1 of 1
No Thumbnail Available
- Name:
- license.txt
- Size:
- 1.71 KB
- Format:
- Item-specific license agreed to upon submission
- Description: