Les Lettres Inédites des Artistes Français et Espagnols Adressées à Marguerite Babaïan
Loading...
Date
2004
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Abstract
Հայաստանի Եղիշէ Չարենցի անուան Գրականութեան Եւ Արուեստի Թանգարանում պահուող ֆրանսաբնակ երգչուհի, երաժշտագէտ եւ մանկավարժ Մարգարիտ Բաբայեանի (1874-1969) արխիւից հրապարակւում են 40 նամակների ֆրանսերէն բնագրերը, որ երգչուհին ստացել է ժամանակի նշանաւոր ֆրանսիացի եւ իսպանացի երաժիշտներից (Պոլին Վիարդօ, Մանուէլ դե Ֆալեա, Մորիս Ռաւել, Կլոդ Դեբիւսի, Պաբլո Կազալս, Ժիզիէն Տիէրսօ, Վենսան դ'Էնդի):
Ծանօթագրութիւններում՝ հրատարակում են Մարգարիտ Բաբայեանին առնչուող երկու այլ նամակ Պոլին Վիարդոյից եւ մէկական նամակ` Մորիս Ռաւելից եւ Մանուել դէ Ֆալեայից (վերջինը՝ իսպաներէն): Սոյն անտիպ նամակները մեծ մասամբ գործնական բնոյթի գրութիւններ են, սակայն գրուած լինելով ականաւոր արուեստագէտների կողմից՝ որդի ինքնին հետաքրքրութիւն են ներկայացնում եւ կարեւոր են՝ հայ-եւրոպական երաժշտական առնչութիւնների պատմութեան համար:
Description
Keywords
Citation
Bakhchinyan, A., "Les Lettres Inédites des Artistes Français et Espagnols Adressées à Marguerite Babaïan", "Haigazian Armenological Review", 2004, Beirut, pp. 333-362