De La Penetration en Orient Des Idees-Lumiere du XVIII Siecle

Loading...
Thumbnail Image
Date
2009
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Abstract
Յօդուածում Աբգար Յովհաննիսեանը քննարկում է հայ պատմագրութեան մէջ խիստ նուազ ուսումնասիրուած խնդիրներից մէկը՝ հայ իրականութեան մէջ եւրոպական լուսաւորութեան գաղափարների տարածումը: Հեղինակը մանրամասն ուսումնասիրում է պատմական այն հանգամանքները, որոնք պարարտ հող են ստեղծել հայկական գաղութներում այդ գաղափարների ներթափանցման համար: Զուրկ լինելով պետականութիւնից, աշխարհում սփռուած հայերը, մասնաւորապէս հնդկահայ գաղութի մտաւորականները, կրել են ԺԸ. դարում գաղափարական նոր հովերի ազդեցութիւնը: Հեղինակը գաղութներում ձեւաւորուած հայկական բուրժուազիայի ներկայացուցիչներին համարում է նոր գաղափարների դրօշակիր, արժեւորելով գլխաւորապէս Հնդկաստանում գործող Յովսէփ Էմինի, Մովսէս Բաղրամեանի եւ Շահամիր Շահամիրեանի գործունէութիւնը: Յովհաննիսեանը մանրակրկիտ վերլուծում է Որոգայթ Փառաց ուսումնասիրութիւնը եւ կարծիք յայտնում, որ այն գրուել է Շահամիրեանի, Բաղրամեանի եւ, հաւանաբար, նաեւ Էմինի հաւաքական ջանքերով, որոնք, ըստ նրա՝ կրել են, մասնաւորապէս Ջոն Լոքի տեսութիւնների ազդեցութիւնը: 521 կէտից բաղկացած այս ուշագրաւ փաստաթուղթը հեղինակը համարում է Արեւելքում խորհրդարանական եւ սահմանադրական համակարգի ստեղծմանը միտուած առաջին քաղաքական որոշակի ծրագիր, որ չի իրականացուել: Յովհաննիսեանը, սակայն մատնանշում է, որ փաստաթղթի հեղինակները դրանում արտացոլուած սահմանադրական հիմնական դրոյթները (համընդհանուր ընտրութիւն, պաշտօնեաների ընտրութիւն եւն.) իրականացրել են միայն Մադրասի հայկական գաղութում: Միաժամանակ, նա ընդգծում է մշակուած սահմանադրական ծրագիրը կեանքի կոչելու ուղղութեամբ դրա հեղինակները գործադրած ջանքերը՝ Էջմիածնի կաթողիկոսի, Կովկասի հայ մելիքների, Վրաստանի թագաւորի եւ այլոց հետ նրանց հաստատած նամակագրական սերտ կապերը:
Description
Keywords
Citation
Ioannissian, A. "De La Penetration en Orient Des Idees-Lumiere du XVIII Siecle", "Haigazian Armenological Review", 2009, Beirut, pp. 287-296
DOI
Collections