De La Penetration en Orient Des Idees-Lumiere du XVIII Siecle

dc.contributor.authorAgbar Ioannissian
dc.date.accessioned2025-11-28T06:37:25Z
dc.date.available2025-11-28T06:37:25Z
dc.date.issued2009
dc.description.abstractՅօդուածում Աբգար Յովհաննիսեանը քննարկում է հայ պատմագրութեան մէջ խիստ նուազ ուսումնասիրուած խնդիրներից մէկը՝ հայ իրականութեան մէջ եւրոպական լուսաւորութեան գաղափարների տարածումը: Հեղինակը մանրամասն ուսումնասիրում է պատմական այն հանգամանքները, որոնք պարարտ հող են ստեղծել հայկական գաղութներում այդ գաղափարների ներթափանցման համար: Զուրկ լինելով պետականութիւնից, աշխարհում սփռուած հայերը, մասնաւորապէս հնդկահայ գաղութի մտաւորականները, կրել են ԺԸ. դարում գաղափարական նոր հովերի ազդեցութիւնը: Հեղինակը գաղութներում ձեւաւորուած հայկական բուրժուազիայի ներկայացուցիչներին համարում է նոր գաղափարների դրօշակիր, արժեւորելով գլխաւորապէս Հնդկաստանում գործող Յովսէփ Էմինի, Մովսէս Բաղրամեանի եւ Շահամիր Շահամիրեանի գործունէութիւնը: Յովհաննիսեանը մանրակրկիտ վերլուծում է Որոգայթ Փառաց ուսումնասիրութիւնը եւ կարծիք յայտնում, որ այն գրուել է Շահամիրեանի, Բաղրամեանի եւ, հաւանաբար, նաեւ Էմինի հաւաքական ջանքերով, որոնք, ըստ նրա՝ կրել են, մասնաւորապէս Ջոն Լոքի տեսութիւնների ազդեցութիւնը: 521 կէտից բաղկացած այս ուշագրաւ փաստաթուղթը հեղինակը համարում է Արեւելքում խորհրդարանական եւ սահմանադրական համակարգի ստեղծմանը միտուած առաջին քաղաքական որոշակի ծրագիր, որ չի իրականացուել: Յովհաննիսեանը, սակայն մատնանշում է, որ փաստաթղթի հեղինակները դրանում արտացոլուած սահմանադրական հիմնական դրոյթները (համընդհանուր ընտրութիւն, պաշտօնեաների ընտրութիւն եւն.) իրականացրել են միայն Մադրասի հայկական գաղութում: Միաժամանակ, նա ընդգծում է մշակուած սահմանադրական ծրագիրը կեանքի կոչելու ուղղութեամբ դրա հեղինակները գործադրած ջանքերը՝ Էջմիածնի կաթողիկոսի, Կովկասի հայ մելիքների, Վրաստանի թագաւորի եւ այլոց հետ նրանց հաստատած նամակագրական սերտ կապերը:
dc.identifier.citationIoannissian, A. "De La Penetration en Orient Des Idees-Lumiere du XVIII Siecle", "Haigazian Armenological Review", 2009, Beirut, pp. 287-296
dc.identifier.urihttps://haigrepository.haigazian.edu.lb/handle/123456789/998
dc.titleDe La Penetration en Orient Des Idees-Lumiere du XVIII Siecle
Files
Original bundle
Now showing 1 - 1 of 1
No Thumbnail Available
Name:
Abgar Ioannissian, De La Penetration en Orient Des Idees-Lumiere du XVIII Siecle.pdf
Size:
1.28 MB
Format:
Adobe Portable Document Format
License bundle
Now showing 1 - 1 of 1
No Thumbnail Available
Name:
license.txt
Size:
1.71 KB
Format:
Item-specific license agreed to upon submission
Description:
Collections